loader
Master lock M1177EURDCC 24.000 դրամ

Master Lock Excell (58 մմ) կոդով կողպեքը պատրաստված է ամուր արույրից (լատուն), ինչն ապահովում է հուսալի պաշտպանություն ժանգոտումից: Նրա 9 մմ հաստությամբ պողպատե աղեղը պատված է բորի կարբիդով, ինչը առավելագույնս պաշտպանում է կտրելուց կամ սղոցելուց:

Կողպեքն ունի 10 000 հնարավոր ծածկագիր, որը կարող եք փոխել ինքնուրույն՝ առանց լրացուցիչ գործիքների, իսկ փականի հատուկ մեխանիզմը պաշտպանում է կոտրելուց կամ հարվածներով բացելուց: Պաշտպանիչ ծածկոցները փակում են ներսի մասերը փոշուց ու ջրից, իսկ խոշոր թվերը թույլ են տալիս կոդը հեշտությամբ հավաքել նույնիսկ ձեռնոցներով կամ մթության մեջ:


Չափսեր՝
  • Իրանի լայնությունը՝ 58 մմ
  • Աղեղի բացվածքը (ԼxԲ)՝ 24 x 28 մմ
  • Աղեղի հաստությունը՝ 9 մմ