loader
M175EURDLH 23,000 դրամ

Հուսալի կողպեք՝ պատրաստված ամուր ցինկե իրանից (56 մմ), որն ունի պաշտպանիչ շերտ քերծվածքներից: Օժտված է 51 մմ երկարացված աղեղով (հաստությունը՝ 9 մմ)՝ պատրաստված գերամուր բորի կարբիդից (Tough-Cut), որը 50%-ով ավելի կարծր է, քան թրծված պողպատը, և առավելագույնս պաշտպանված է սղոցելուց ու կտրելուց:

Կողպեքն ունի 4-անիշ փոխվող ծածկագիր (10 000 հնարավոր կոդ), որը փոխվում է առանց լրացուցիչ գործիքի: Մեխանիզմը պաշտպանված է կոտրելուց կամ լծակով բացելուց: Մթության մեջ օգտագործելու համար առկա է թվերի մեկ ուղղությամբ պտտման ֆունկցիա, իսկ աղեղի խտարարն ու ծալվող ծածկոցը ապահովում են առավելագույն պաշտպանություն ջրից ու փոշուց: