loader
Vostio Cloud-based Access Management

Բարձրացրեք ձեր հյուրանոցի անվտանգության մակարդակը՝ մուտքի վերահկողության Vostio համակարգի միջոցով։

Համատեղելով մուտքի կառավարման տարբեր ծառայություններն ամբողջությամբ Cloud միջավայրում՝ Vostio Access Management-ն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև բիզնեսի ավելի ծախսարդյունավետ կառավարում։

Ի՞նչ է Vostio Access Management-ը

Vostio Access Management-ը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ՝ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, շարունակական թարմացումները և համակարգի շուրջօրյա վերահսկողությունը։

Ի տարբերություն հին սերնդի համակարգերի՝ Vostio Access Management-ը պարբերաբար ստանում է ավտոմատ ծրագրային թարմացումներ, որոնք օգնում են պաշտպանվել նոր ի հայտ եկող կիբերանվտանգության սպառնալիքներից և պահպանել համակարգի կայուն ու արդյունավետ աշխատանքը։

Համակարգն աջակցում է մուտքի վերահսկման ժամանակակից հնարավորություններին, այդ թվում՝ թվային դրամապանակների միջոցով բջջային բանալիների օգտագործմանը /wallet-enabled mobile key compatibility/։ Այն հնարավորություն է տալիս հեշտ ինտեգրվել այլ համակարգերի հետ;


Vostio Access Management համակարգի առավելություններն ու հնարավորությունները

100% Cloud համակարգ

Vostio Access Management-ը հասանելի է 24/7 և մշտապես թարմացվում է; Ինտերնետ կապի խափանման դեպքում համակարգի առաջադեմ օֆլայն աշխատանքային ռեժիմը թույլ է տալիս շարունակել աշխատանքը՝ առանց ծառայության ընդհատման։

Հեշտ ինտեգրում

Vostio-ն նախագծված է այլ համակարգերի հետ հեշտ իտեգրացման համար։ API-ի միջոցով համակարգը հեշտությամբ ինտեգրվում է հյուրանոցի PMS համակարգին և այլ ծրագրային լուծումներին;

Տեղային սերվերների անհրաժեշտության բացակայություն

Vostio-ի միջոցով այլևս անհրաժեշտ չէ տեղադրել և սպասարկել տեղային սերվերներ, որոնք զբաղեցնում են տարածք, պահանջում են լրացուցիչ ժամանակ և առաջացնում սպասարկման ծախսեր։ Cloud լուծումը ապահովում է արդյունավետ, անվտանգ և պարզեցված կառավարում։

Բարձր մակարդակի անվտանգություն

Vostio Access Management-ը մշակված է Amazon Web Services (AWS)-ի հիման վրա։ Համակարգը պաշտպանում է տվյալները և ապահովում համակարգի ամբողջականությունը՝ ներառելով անվտանգության պարբերական ստուգումներ, խոցելիությունների գնահատում և անվտանգության թարմացումներ։

Mobile Key- համատեղելիություն

Vostio-ն  համակարգը համատեղելի է Mobile Access-ի հետ և աջակցում է թվային բանալիների տրամադրման տարբեր եղանակների;