loader

Ընկերության մասին

ԱՅՏԵՔ ընկերությունը, շուկայում գործունեություն ծավալելով 2015թ-ից ի վեր և հանդիսանալով շուկայի առաջատար, առաջարկում է բարձրակարգ փակող և կողպող անվտանգության լուծումներ հյուրանոցների, բանկերի, դեսպանատների, առևտրային և բիզնես կենտրոնների, IT ոլորտի միջազգային և տեղական ընկերությունների, գրասենյակային  և բնակելի տարածքների, ինչպես նաև բժշկական և ուսումնական հաստատությունների  համար։

Ընկերությունը հանդիսանում է աշխարհում առաջատար արտադրողների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։

ԱՅՏԵՔ-ը համագործակցության հարուստ և հաջողված փորձ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաների առաջատար ներդրողների, կառուցապատողների, ճարտարապետական և դիզայներական բյուրոների հետ՝ ապահովելով յուրաքանչյուր նախագծի համար անվտանգության և ֆունկցիոնալության լավագույն համադրությունը։

Մեր գործունեության հիմքում ընկած են որակը, հուսալիությունը, նորարարական տեխնոլոգիաները և հաճախորդակենտրոն մոտեցումը, ինչը թույլ է տալիս առաջարկել լուծումներ, որոնք համապատասխանում են միջազգային ամենաբարձր ստանդարտներին։

 

ԱՅՏԵՔ ընկերությունը հյուրանոցային ոլորտին առաջարկում է՝

  • հյուրանոցային էլեկտրոնային փականների օֆլայն, օնլայն և CLOUD համակարգեր,
  • համընդհանուր տարածքների և վերելակների մուտքի և շահագործման վերահսկողության համակարգեր,
  • GRMS համակարգեր (հյուրանոցային համարի կառավարման համակարգեր)
  • սենյակի զբաղվածության համակարգեր,
  • միջսենյակային էլեկտրոնային սեյֆեր,
  • անաղմուկ (աբսորբցիոն) մինիբարեր, 
  • սերտիֆիկացված հրակայուն և ձայնամեկուսիչ դռներ,
  • դուռ փակող սարքեր, հակապանիկա և այլ մասնագիտացված սարքավորումներ դռների համար,
  • հանդերձարանների պահարանների քարտով/կոդով/թևնոցով աշխատող կողպեքներ և այլն

 Բանկերին տրամադրում ենք՝

  • դեպոզիտային պահատուփեր,
  • դրամապահոցների սերտիֆիկացված դռներ,
  • հրակայուն սեյֆեր 
  • աշխարհահռչակ  ֆիննական  ABLOY ապրանքանիշի էլեկտրական կողպեքներ, դուռ փակող սարքեր և օպերատորներ
  • հակապանիկա սարքավորումներ և այլն

Կոմերցիոն և այլ նշանակության տարածքների, ինչպես նաև բնակարանների համար առաջարկում ենք մասնագիտացված փակող-կողպող լուծումների լայն տեսականի, այդ թվում ABLOY PROTEC2 բարձր անվտանգություն ապահովող միջուկներ և հրակայուն սեյֆեր:

Հետևելով ժամանակակից նորարական տեխնոլոգիաների զարգացմանը և պահանջարկին Ընկերությունը արդեն 6 տարի զբաղվում է Սմարթ էլեկտրոնային փականների արտադրությամբ սեփական բրենդի ներքո, որոնք աշխատում են կոդով, քարտով, մատնահետքով և բջջային հավելվածով և իրենց լայնածավալ կիրառումն են գտել Հայաստանյան շուկայի տարբեր բնագավառներում, այն է օրավարձով հանձնվող բնակարաններ, ապարտ հյուրանոցներ, բիզնես կենտրոններ, գրասենյակային տարածքներ, ինչպես նաև սեփական առանձնատներ: