ABLOY լուծումներ առողջապահական ոլորտի համար
Առողջապահությունը ամենակարևոր, բարդ և արագ զարգացող ոլորտներից է աշխարհում։ Այս ոլորտը պարտավոր է ապահովել ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն։
Հիվանդանոցները առողջապահական համակարգի կարևորագույն մասն են և իրենց ամենօրյա աշխատանքում բախվում են տարբեր խնդիրների:
Abloy լուծումներով տարածքներ մուտք գործելը և դեղերի վերահսկողությունը կարող է կառավարվել արդյունավետ կերպով։ Ավելին, վնասակար բակտերիաների տարածման հետ կապված մտահոգությունները լուծելու համար Abloy-ն ունի հրաշալի լուծում։
Տրամադրում է առավել շատ ժամանակ խնամքի համար
Abloy-ն առաջարկում է լուծումներ անվտանգության ցանկացած մարտահրավերների համար, որոնց բախվում են հիվանդանոցները: Հատկապես մուտքի կառավարումը և վերահսկվող դեղերի հասանելիությունը մեծապես բարելավվում են Abloy լուծումներով: PROTEC2 CLIQ էլեկտրոնային բանալիների համակարգով բուժքույրերը կարող են մուտք ունենալ մի քանի սենյակներ միայն մեկ բանալիով:
Հակաբակտերիալ միջավայր
Մանրէները կուտակվում են հատկապես հիվանդանոցային միջավայրում և տարածվում մի մակերեսից մյուսը: ABLOY ACTIVE-ը վարակը նվազեցնող հակամանրէային լուծույթ է դռների բռնակների համար։ ACTIVE-ը ոչնչացնում է վնասակար բակտերիաների 99 տոկոսը և անվտանգ է օգտագործողի համար: ACTIVE ծածկույթը հակամանրէային է իր մեջ պարունակվող արծաթի մասնիկների շնորհիվ։
