- Գլխավոր
- Լուծումներ հյուրանոցների համար
- Աքսեսուարներ
- Էլեկտրոնային բանալիներ և նույնականացուցիչ սարքեր
Էլեկտրոնային բանալիներ և նույնականացուցիչ սարքեր
Դասական քարտերից ու բրասլետներից մինչև հյուրերի անձնական սմարթֆոններ․ Vingcard-ը ժամանակակից հյուրանոցներին ընձեռում է էլեկտրոնային բանալիների ընտրության լայն հնարավորություն՝ ըստ բիզնեսի և հյուրերի կարիքների։
ASSA ABLOY-ի անհատականացված քարտերի ծրագիրը Vingcard փականների համար բացում է ավելի մեծ հնարավորություններ, քան ուղղակի սենյակի դուռը: Անհատական դիզայնով քարտերը ծառայում են որպես արդյունավետ գովազդային գործիք՝ հյուրանոցի, դրա ծառայությունների (ռեստորաններ, սպա, խանութներ), հատուկ միջոցառումների կամ գործընկեր բիզնեսների առաջխաղացման համար: Հնարավորություններն անսահմանափակ են: Բացի այդ, քարտերն առաջարկվում են տարբեր նյութերից՝ ինչպես ավանդական, այնպես էլ էկոլոգիապես մաքուր (էկո) հումքով։
