Աքսեսուարներ
- Գլխավոր
- Աքսեսուարներ
Սարքեր վթարային ելքերի համար
Վթարային ելքի դռների վրա տեղադրելով Vingcard ելքի սարքը՝ պահպանում եք դրսից լիարժեք մուտքի վերահսկողությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում հեշտ և անվտանգ փախուստի հնարավորությունը: Վթարային ելքի դուռը հնարավոր է հեշտությամբ բացել՝ պարզապես հրելով push բարը:
Այս լուծումը կարելի է տեղադրել փայտե, մետաղական և ապակյա դռների վրա: Այն տրամադրվում է RIM տարբերակով` հորիզոնական տեղադրման համար, որի դեպքում սողնակը գտնվում է դռան կողային հատվածում, և ROD տարբերակով` ուղղահայաց տեղադրման համար, որի դեպքում սողնակը գտնվում է դռան վերևում և ներքևում։
Առանձնահատկություններ
- վթարային ելքի էլեկտրական սարքերը աշխատում են RFID տեխնոլոգիայով, որոնք տեղադրվում են դռների վրա առանց հավելյալ լարանցման։
- Ամուր չժանգոտվող պողպատե բռնակներ` մաշվածությանը դիմակայող հատուկ ծածկույթով։
- Աշխատում է 3 AA մարտկոցներով, որը երաշխավորում է 2 տարվա կայուն աշխատանք:
- 2000 իրադարձություն հիշելու հնարավորություն
- Համատեղելի է Visionline Software հարթակի հետ:
- Ըստ անհրաժեշտության ՝ RIM հորիզոնական տեղադրման և ROD ուղղահայաց տեղադրման հնարավորություն։
- Առկա է տարբեր ստանդարտ երկարություններով՝ դռների տարբեր լայնությունների համար։
- Հարմար է փայտյա, երկաթյա և ապակյա դռների համար։
- UL հակահրդեհային և հակապանիկա սերտիֆիկացում։
- Ռադիո հաճախականության նույնականացման տեխնիկական պայմանները: 13,56MHz - մրցունակ է հետևյալ չափանիշներով: - ISO 14.443 A (MIFARE ներառյալ Desfire) - ISO 14.443 B - ISO 15.693
