- Գլխավոր
- Լուծումներ հյուրանոցների համար
- Աքսեսուարներ
- Էներգախնայող սարքեր
Էներգախնայող սարքեր
Էներգախնայող սարքերը նախատեսված են հյուրանոցային ոլորտում կայունությունն ու հյուրերի հարմարավետությունը համատեղելու համար։ Սարքերը օգնում են օպտիմալացնել էներգիայի սպառումն ու գործառնական ծախսերը։
Գոյություն ունի էներգախնայողության լուծումների լայն տեսականի՝ սկսած առանձին էներգախնայող սարքերից մինչև խելացի սենսորների հետ աշխատող անլար համակարգեր և ամբողջական ինտեգրված լուծումներ՝ վեբ միջավայրում գործող կառավարման ծրագրային ապահովմամբ։
Այս լուծումները հնարավորություն են տալիս արդյունավետ կառավարել էներգիայի օգտագործումը, նվազեցնել ավելորդ սպառումը և ստեղծել ավելի խելացի ու կայուն հյուրանոցային միջավայր։
iTouch
- Էներգախնայողության նորարարական լուծում՝ ստեղծված ժամանակակից դիզայնի, հարմարավետության և գործառնական արդյունավետության պահանջներին համապատասխան։
- Աջակցում է Bluetooth Low Energy (BLE) և RFID տեխնոլոգիաներին և հասանելի է 2 կամ 4 կոճակով տարբերակներով՝ տարբեր գործառնական պահանջների համար։
- Ժամանակակից տեխնոլոգիաների և ճկուն դիզայնի համադրություն, որը հիանալի լուծում է հյուրանոցային տարածքների ֆունկցիոնալությունն ու գեղագիտությունը բարելավելու համար։
Multibox
- Հյուրանոցների համար նախատեսված խելացի և արդյունավետ էներգիայի կառավարման լուծում՝ BLE և RFID տեխնոլոգիաների կիրառմամբ։
- Հյուրի սենյակից դուրս գալու դեպքում ավտոմատ կերպով անջատում է էլեկտրամատակարարումը;
- Ճանաչում է միայն վավեր քարտերը,
- Հնարավոր է ինտեգրել անլար սենսորների հետ՝ էներգիայի սպառումը հարմարեցնելով սենյակի իրական զբաղվածությանը և օգնելով նվազեցնել գործառնական ծախսերը՝ պահպանելով հյուրերի հարմարավետությունը։
DIN Rail Mounted
- Հյուրանոցային սենյակներում էներգիայի կառավարման արդյունավետ լուծում, որն ապահովում է էլեկտրամատակարարման ավտոմատ անջատում հյուրի դուրս գալուց հետո
- Աշխատում է առանց քարտի՝ ապահովելով սենսորների համաժամացման պարզ և հարմար կոճակային կառավարում։
- Ունի ժամանակային կարգավորմամբ ուղեկցող լուսավորության (Courtesy Light) հնարավորություն, ինչպես նաև մինիբարի, հեռախոսի, ջրի և այլ սարքավորումների հասանելիության կառավարման գործառույթ։
- Անլար կապի միջոցով համաժամացվում է սենսորների հետ՝ էներգիայի օգտագործումը հարմարեցնելով սենյակի իրական զբաղվածությանը և ապահովելով ավելի արդյունավետ ու հարմարավետ միջավայր։
