Համագործակցություններ
- Գլխավոր
- Համագործակցություններ
The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan
Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «The Luxury Collection» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «The Alexander» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ: Ալեքսանդրը Երևանի կենտրոնում առաջին միջազգային շքեղ հյուրանոցն է, որն առաջարկում է յուրահատուկ փորձ և անհատական մոտեցում իր հյուրերին՝ մատուցելով անթերի ծառայություններ ու բացառիկ հարմարություններ:
Մեր ընկերությունը հյուրանոցին տրամադրել է աշխարհահռչակ ASSA ABLOY Global Solutions- ի կողմից առաջարկվող հյուրանոցային էլեկտրոնային փականների օնլայն համակարգ, որը ինտեգրացված է սենյակների կառավարման համակարգի հետ, ինչպես նաև օժտված է BLE և mobile access ֆունկցիաներով, որոնք թույլ են տալիս հյուրերին check in լինել և մուտք գործել հյուրանոցային համար առանց քարտերի կիրառման: Այդ տեխնոլոգիան այս պահին աշխարհում ամենանորարարականն է, որին սկիզբ է դրել և զարգացրել ASSA ABLOY Global Solutions-ին: Մեր ընկերությունը տեղադրել է նաև բարձրաստիճան անվտանգություն ապահովող այլ փակող/կողպող լուծումներ ABLOY Finland, ASSA ABLOY Italy և ASSA ABLOY New Zealand ընկերություններից, ինչպես նաև բարձրաստիճան անվտանգություն և ապահովություն առաջարկող մաստեր համակարգի լուծումներ ABLOY PROTEC2- ի միջուկների հիման վրա, որոնք համաշխարհային շուկայում առկա ամենաանվտանգ լուծումներից են: Հյուրանոցում տեղադրվել է նաև ASSA ABLOY Entrance մուտքային համակարգեր, ինչպես նաև միջսենյակային սեյֆեր, drop սեյֆեր և մինի-բարեր:
