loader
TEFCOLD TM33

TEFCOLD TM33-ը 26 լիտր ծավալով, լիովին անաղմուկ մինի-բար է՝ նախատեսված հյուրանոցների, գրասենյակների համար և ալյն: Իր հովացման համակարգի և բարելավված կառուցվածքի շնորհիվ այն աշխատում է առանց աղմուկի՝ ծախսելով նվազագույն էլեկտրաէներգիա (օրական ընդամենը 0.52 կՎտ/ժ):

Մոդելը պատրաստված է նրբաոճ սև կորպուսով, ունի դռան բացման կողմը փոխելու հնարավորություն, ներկառուցված կողպեք և փափուկ LED լուսավորություն: Ներքին տարածքը հեշտությամբ հարմարեցվում է տարբեր չափսերի ըմպելիքների և խորտիկների համար՝ շնորհիվ ինչպես հիմնական խցիկում, այնպես էլ դռան վրա առկա կարգավորվող դարակների:


Տեխնիկական բնութագիր
  • Մոդել՝ TEFCOLD TM33
  • Տեսակ՝ Աբսորբցիոն մինի-բար (100% անաղմուկ աշխատանք)
  • Ծավալ՝ 26 լ (օգտակար) / 28 լ (ընդհանուր)
  • Չափսեր (Լ×Խ×Բ)՝ 402 × 439 × 500 մմ (փաթեթավորված՝ 450 × 470 × 540 մմ)
  • Ներքին չափսեր՝ 312 × 225 × 395 մմ
  • Քաշ՝ 16 կգ (նետտո) / 18 կգ (բրուտտո)
  • Հովացում՝ 0...+10 °C, ավտոմատ հալեցում, էլեկտրոնային կառավարում, սառնագենտ NH3 (70 գ), կլիմայական դաս N
  • Կատարում՝ Սև կորպուս, մոխրագույն ինտերիեր (ABS RAL7005), 1 հոծ դուռ կողպեքով (բացման կողմը փոխվող)
  • Համալրում՝ 1 դարակ (322×125 մմ, մինչև 250 կգ/մ²), դռան դարակներ, LED լուսավորություն, 4 կարգավորվող ոտնակ
  • Սնուցում և էներգիա՝ 50 Վտ (220–240Վ / 50Հց), 0.52 կՎտ/ժ/օր (188 կՎտ/ժ/տարի), էներգախնայողության դաս G
  • Լոգիստիկա՝ EAN 5708181737603, EPREL 1989756, 500 հատ 40HQ կոնտեյներում