- Գլխավոր
- Պահոցներ և պահատուփեր
- Բարձր անվտանգության պահոցներ
- Դիզայներական սեյֆեր KASO Keeps E-500 սերիայի
Դիզայներական սեյֆեր KASO Keeps E-500 սերիայի
Kaso-ի նոր E-500 սերիայի պահոցները համադրում են ժամանակակից սկանդինավյան դիզայնը (պարզություն, մինիմալիզմ և ֆունկցիոնալություն) նորարար տեխնոլոգիաների հետ: Գեղեցիկ արտաքին տեսքից բացի E-500 շարքը հնարավորինս հարմարավետ է օգտագործման մեջ:
Kaso-ի նորարարական, թեթև քաշով բազմաշերտ BFP-Construction® տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել թեթև պահոցներ՝ առանց անվտանգության մակարդակը զիջելու: E-500 սերիայի պահարանը կարելի է տեղադրել գրեթե ցանկացած վայրում: Դրանք կարելի է ամրացնել հատակին:
Պատրաստված է ըստ ձեր պահանջների
Ստանդարտ դիմային վահանակները պատրաստված են ծխագույն տանձենու և կաղամախու (մեպլ) փայտից, սակայն ըստ ցանկության հասանելի են նաև այլ տարբերակներ: Ստանդարտ սև կամ սպիտակ գույներից բացի, ըստ պահանջի սեյֆի պատերը հնարավոր է պատվիրել ներկված՝ RAL կատալոգի ցանկացած գույնով:
Լրացուցիչ պարագաներ
• Ժամացույցների ավտոմատ լարման պահատուփեր
• Կողպվող ներքին փոքր պահարան
• Դուրս քաշվող դարակ
• Գաղտնի դարակ՝ հույժ գաղտնի փաստաթղթերի համար
• Կարգավորվող մետաղական կամ ապակյա դարակ
• Ապակյա դեկորատիվ սալիկ՝ պահարանի վերին հատվածի համար
| Մոդել | E2-507 | E3-507 | E2-508 | E3-508 | E2-509 | E3-509 |
| Արտաքին | ||||||
| Բարձրություն (մմ) | 610 | 610 | 790 | 790 | 940 | 940 |
| Լայնություն (մմ) | 560 | 560 | 560 | 560 | 560 | 560 |
| Խորություն (մմ) | 565 | 565 | 565 | 565 | 565 | 565 |
| Ներքին | ||||||
| Բարձրություն (մմ) | 490 | 490 | 670 | 670 | 820 | 820 |
| Լայնություն (մմ) | 440 | 440 | 440 | 440 | 440 | 440 |
| Խորություն (մմ) | 310 | 310 | 310 | 310 | 310 | 310 |
| Ծավալ (լ) | 68 | 68 | 94 | 94 | 114 | 114 |
| Քաշ (կգ) | 200 | 230 | 240 | 280 | 300 | 340 |
