DC850
DC850-ը դռան թաքնված փակիչ է, որը տեղադրվում է դռան փեղկի կամ վերնամասի պրոֆիլի մեջ։ Այն ապահովում է բարձր ֆունկցիոնալություն և հարմարավետություն շենքի բոլոր այցելուների համար՝ չխաթարելով մուտքի գեղեցիկ տեսքը։ 20 մմ-անոց սահող ուղղորդիչով տարբերակը հեշտությամբ համադրվում է տեղադրման տարբեր եղանակների հետ։ Իսկ Cam-Motion տեխնոլոգիայի շնորհիվ բացման ուժը արագ նվազում է, ինչը թույլ է տալիս դուռը բացել շատ ավելի թեթև ու առանց ավելորդ ջանքերի։
-
Հարմար է ինչպես ձախ, այնպես էլ աջ բացվող դռների համար
-
Փակման և վերջնական ձգման (լրացուցիչ հարվածի) արագությունները կարգավորվում են անկախ
-
Փակման ուժի կարգավորումը (չափսերը) հեշտացնում է համապատասխան մոդելի ընտրությունը
-
Դիմացկուն, վերևից տեղադրված մետաղական կլապանները ապահովում են պարզ և հուսալի կարգավորում
-
Անխափան աշխատանք ջերմաստիճանային լայն տիրույթում
-
Սերտիֆիկացված է EN 1154 ստանդարտով (չափս 2-4)
-
Համապատասխանում է հակահրդեհային և ծխապաշտպան դռների պահանջներին
-
Նախատեսված է մինչև 1100 մմ լայնությամբ մեկ փեղկով դռների համար
-
Ապահովում է առանց խոչընդոտների տեղաշարժ ՝ DIN 18040 և CEN/TR 15894 ստանդարտների համաձայն
-
Դռան առավելագույն քաշը՝ մինչև 80 կգ
